Այսօր: Ուրբաթ, 4 Դեկտեմբերի 2020թ.
Մարգահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
2020,Հունվար 1 - 2021,Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020,Մարտ 31 - Դեկտեմբեր 31
ՄԵՏԱՂԵ ՋԱՐԴՈՆԻ ՀԱՆՁՄԱՆ ԿԵՏ ԼՈՌԻՈՒՄ
2019,Նոյեմբեր 27 - 2020,Դեկտեմբեր 31
ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ
2019,Հուլիս 1 - 2021,Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Օլյա Բոջուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/01/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի տեղական ինքնակառավարման 

մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման

1. Սույն կարգը սահմանում է ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ղեկավարի
ավագանու (այսուհետ` ՏԻՄ-երի) կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման ընթացակարգը:
2. Մարգահովիտ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը կազմակերպում
և մասնակցում է գյուղապետարանում ՏԻՄ-երի կողմից քաղաքացիների ընդունելությանը:
3. Քաղաքացիների ընդունելությունը անցկացվում է.
ա) համայնքի ավագանու կողմից` ամեն ամսվա վերջին շաբաթվա ուրբաթ օրը 14.00 մինչև 17.00 –ն:
բ) համայնքի ղեկավարի կողմից` ամեն շաբաթվա յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11.00 – 13.00:
4. Համայնքի ՏԻՄ-երը ընդունում են այն քաղաքացիներին, ովքեր իրենց դիմումը,
բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են համայնքի ՏԻՄ-երին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ և այդ պատճառով իրենք ցանկանում են ՏԻՄ-երին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները, ինչպես նաև այն քաղաքացիներին, որոնք իրենց հուզող հարցով առաջին անգամ են դիմում:
5. ՏԻՄ-երի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությանը` քաղաքացիների
բարձրացրած հարցերի բնույթից կախված անհրաժեշտության դեպքում կարող են մասնակցել նաև աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, պատասխանատու մասնագետը կամ համապատասխան կազմակերպության ներկայացուցիչը:
6. ՏԻՄ-երի կողմից քաղաքացիների ընդունելությունը նախապատրաստում է
համայնքի ղեկավարի որոշմամբ կամ աշխատակազմի քարտուղարի հրամանով նշանակված պաշտոնատար անձը, որը`
ա) կատարում է քաղաքացիների նախնական գրանցում, ապահովում է ընդունելության համար դիմած քաղաքացիների ուղղորդող թերթիկի լրացումը` համաձայն հավելված 2-ի.
բ) ընդունելության ընթացքում ստացված դիմումները, բողոքները, առաջարկությունները, դրանց վերաբերյալ տրված հանձնարարականները փոխանցում է աշխատակազմի քարտուղարին:
7. Քաղաքացիները ընդունելության նախնական գրանցման համար կարող են դիմել
հեռախոսով կամ անձամբ:
Քաղաքացիները իրենց դիմումը, բողոքը և առաջարկությունը կարող են ներկայացնել և գրավոր, և բանավոր:
8. ՏԻՄ-երի կողմից քննարկման ենթակա չեն դատական մարմինների վարույթում
գտնվող և դատարանների վճիռներով լուծում ստացած հարցերի վերաբերյալ քաղաքացիների դիմումներն ու բողոքները:
9. Քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկվում են ՙՎարչարարության
հիմունքների և վարչական վարույթի մասին՚ ՀՀ օրենքով, իսկ առաջարկությունները` ՙՔաղաքացիների առաջարկությունները, դիմումները, բողոքները քննարկելու մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Հարցը սույն պահին լուծում (կամ պարզաբանում) ստանալու դեպքում այդ մասին նշում է կատարվում սույն կարգի 6-րդ կետի ՙա՚ ենթակետում նշված ձևաթղթում:
10. Եթե քաղաքացու կողմից առաջադրված հարցը չի վերաբերվում ՏԻՄ-երի
գործառույթներին, ապա քաղաքացուն խորհրդատվություն է տրվում` թե որ մարմնի իրավասույթանն է վերաբերվում:
11. Քաղաքացիների դիմումների ու բողոքների ընթացքը համարվում է ավարտված, եթե ըստ
էության ձեռնարկված միջոցների մասին տեղեկացվել է քաղաքացուն: Պատասխանը տրվում է գրավոր կամ, քաղաքացու համաձայնությամբ, բանավոր:


Բոլորը
Տեսահոլովակ
Ինչ անել օդային տագնապի դեպքում. ուղեցույց
Մենք ենք, մեր սարերը. Մարգահովիտ
2019թ կատարված աշխատանքների հաշվետվություն
Ես որպես բնակիչ կողմ չեմ խոշորոցմանը, բայց կառավար
Մարգահովիտ համայնքի վերջին տաս տարվա ընթացքում կատ
Fortuna regional TV տեսանյութը Մարգահովիտ համայնքո
Ջրի հակասական նմուշառումները՝ տուգանումների առիթ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մարգահովիտ

/374/ 93968825

margahovit.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10037530@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐԳԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner