Այսօր: Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019թ.
Մարգահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Օլյա Բոջուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
28/10/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/11/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ:

Մրցույթը տեղի կունենա 2019 թ․-ի նոյեմբերի 13-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ 

1. Օտարման առարկա տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի տվյալները

11 Հետևյալ հղմամբ տեղադրված են տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի (այսուհետ՝ Գույք) տվյալների մանրամասները, այդ թվում տեխնիկական պարամետրեր, մեկնարկային գին և այլն (այսուհետ Ցանկ)։ 
link:https://docdro.id/M5RgpAT

1․2 Մրցույթին մասնակցելու և գնային առաջարկի հայտը (այսուհետ՝ Հայտ) և կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ  

link:https://drive.google.com/file/d/1KfUSwk8EATF1LX5zxl8plSZUa6h2LoaE/view?usp=sharing

2. Մրցույթի կարգը և պայմանները

2.1 Մրցույթի կազմակերպիչ է հանդիսանում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի կողմից սահմանված մրցութային Կարգ-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

link: https://docdro.id/kYmbL3q

2.2 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Հիմնադրամ ներկայացնելՀայտը և մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթ՝ ք. Երևան, Տերյան 74 հասցեով, 1-ին մասնաշենք, 129 սենյակ, մինչև նոյեմբերի 12-ը, ժամը 17․00-ը։

2.4 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմելՀիմնադրամ 012 583452, կամ 012 528516 հեռախոսահամարներով Լիլիթ Աթանայանին կամ ուղարկել հաղորդագրություն alilits@mail.ru,h.zakeyan@anau.am էլեկտրոնային հասցեներին:

2.5 Մրցույթի մասնակիցները կարող են տեսնել և ուսումնասիրել Գույքը մինչևՀայտերի ներկայացման վերջին օրը՝ աշխատանքային օրերին։ Ձեզ հետաքրքրող Գույքի գտնվելու վայրի հասցեն կարող եք նախօրոք ճշտել վերոհիշյալ հեռախոսահամարներով։

2.6 Հայտով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են Հիմնադրամ՝ փակ և կնքված (իրավաբանական անձի կնիքով՝ առկայության դեպքում) կամ ստորագրված (ֆիզիկական անձի կողմից) ծրարով:
Հայտի ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.

           • «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ,
• « տրանսպորտային միջոցների և գյուղտեխնիկայի մրցութային կարգով վաճառքի մասնակցության և գնային առաջարկի հայտ»,
• ֆիզիկական անձի դեպքում՝ հայտատուի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ,
• հայտատուի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև գտնվելու վայրը,
• Լոտի համարը ( կարող եք գտնել 1․1 հղումով՝ Ցանկում):

 

Ծրարին կից ներկայացվում է մասնակցության վճարը հավաստող փաստաթուղթը:

3. Մրցույթի արդյունքների ամփոփում

3.1 Տրանսպորտային միջոցի կամ գյուղտեխնիկայի ձեռք բերման համար մասնակցի առաջարկած գինը չի կարող պակաս լինել Հիմնադրամի կողմից առաջարկվող մեկնարկային գնից:

3.2 Եթե առաջարկված լոտի համար ընդամենը մեկ գնման հայտ է ներկայացվել, ապա գործարքը կատարվում է հայտում առաջարկվող գնով:

3.3 Մրցույթն ամփոփվելուց հետո Հիմնադրամը առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է մրցույթի հաղթողին (այսուհետ Գնորդ) մրցույթի արդյունքների մասին: Մրցույթը չհաղթած մասնակիցները տեղեկացվում են մասնակցության վճարի ամբողջական վերադարձման կարգի մասին


Բոլորը
Տեսահոլովակներ
Fortuna regional TV տեսանյութը Մարգահովիտ համայնքո
Ջրի հակասական նմուշառումները՝ տուգանումների առիթ
Լոռու Մարգահովիտ գյուղում «Առաջատար ֆերմա» բացվեց
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մարգահովիտ

/374/ 93968825

margahovit.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10037530@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐԳԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner