Ֆերմերներին և գյուղացիական տնտեսություններին նոր գյուղատնտեսական տեխնիկա մատակարարելու համար, մարզում 2019 թվականին գործում է «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակներում գյուղատնտեսությունում տնտեսավարողները լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարով, 3-10 տարի մարման ժամկետով, լիզինգի մինչև 9% տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ կարող են ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա, մասնավորապես՝ կոմբայններ` 10 տարի մարման ժամկետով, տրակտորներ՝ 6 տարի, հավաքիչ-մամլիչներ և շարքացաններ` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկա` 3 տարի մարման ժամկետով:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ, «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ ֆինանսական կառույցներին: